Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում հրադադարի հեռանկարները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ քննարկել է Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման հեռանկարները: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթից հետևում է, որ Բայդենն ու Նեթանյահուն անդրադարձել են Դոհայում բանակցությունների ընթացքին, որոնց ընթացքում քննարկվում է հրադադարի և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատ արձակման գործարքը՝ անցած տարվա մայիսի 27-ին համաձայնեցված պայմաններով:
Բացի այդ, ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարները քննարկել են «տարածաշրջանում իրավիճակի փոփոխությունը՝ կապված Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագրի հետ», Սիրիայում Բաշար Ասադի կառավարության անկումը, ինչպես նաև «Իրանի ազդեցության թուլացումը»: