Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փետրաբաճկոն

ՖՈՏՈ

Փետրաբաճկոնը (ռուսերեն Пуховик) միջուկով տաք վերնահագուստ է, որը նախատեսված է ցուրտ եղանակին մարդուն պաշտպանելու համար:

Փետրաբաճկոնի արտաքին դիզայնի բազմաթիվ տարբերակներ կան։ Ենթադրվում է, որ այդ հագուստի առաջին տարբերակները կարող էին հայտնվել 12-րդ դարում Ասիայում: Չկա ճշգրիտ տեղեկություն այն մասին, թե որ երկրում են սկսել առաջին անգամ նման հագուստ կարել, սակայն կարելի է միայն ենթադրել, որ դա եղել է Չինաստանը, Մոնղոլիան կամ Ճապոնիան, քանի որ այդ ասիական երկրներն են համեմատաբար ցուրտ: Այնուամենայնիվ այդ հագուստն այնտեղ լցոնել են բամբակով, զարդարել թանկարժեք քարերով, դրանք բավականին ծանր են եղել։

Ամենայն հավանականությամբ, ներսից փետուրներով լցոնված առաջին իսկական փետրաբաճկոնները ստեղծվել են Նորվեգիայում։ Երկրի կլիման է ստիպել բնակիչներին փնտրել տաք հագուստի տարբերակներ: Նորվեգացիները մորթի քիչ են ունեցել մորթյա բաճկոններ պատրաստելու համար, ուստի էլ սկսել են օգտագործել գագա բադի փետուրները, ավելի ճիշտ աղվամազը, բաճկոնները լցոնելու համար։ Այդ ափամերձ երկրում անգամ նոր մասնագիտություն է հայտնվել՝ գագայի աղվամազ հավաքող: 16-րդ դարում Նորվեգիայի թագավորը բացել է առաջին բուծարանները, որտեղ բուծել են գագա բադեր, իսկ բուծարանների մոտ տեղադրվել են գիշատիչների դեմ պաշտպանիչ սարքավորումներ։ Մինչ այժմ էլ գագա բադի աղվամազը, որով նա ձևավորում է իր բույնը համարվում է լավագույններից մեկը փետրաբաճկոններ կարելու համար։

Եվրոպական այլ երկրներում ևս նմանատիպ բաճկոններ են կարել։ Որպես լցոնիչ օգտագործվել են թռչունների փետուրները և աղվամազը: Սկզբից փորձել են օգտագործել հավի ու հնդկահավի աղվամազն ու փետուրներ, բայց արագ պարզվել է, որ նման լցոնիչները հարմար չեն, դրանք արագ են փտում ու փչանում: Պարզ է դարձել, որ կարելի է օգտագործել միայն ջրային թռչուններից հումք, քանի որ նրանց փետուրները պատված են հատուկ քսանյութով։

20-րդ դարում առաջացել է փետրաբաճկոնների զանգվածային արտադրության անհրաժեշտություն, քանի որ բևեռախույզները, լեռնագնացները, դահուկորդները, զինվորականները և փայտահատները դրանցով կարող էին իրենց հարմարավետ զգալ ցածր ջերմաստիճանների պայմաններում: Հստակ հայտնի չէ, թե ով է առաջինը հորինել մեզ ներկայումս ծանոթ փետրաբաճկոնը, սակայն 1922 թվականին ալպինիստ Ջորջ Ինգլ Ֆինգն է օգտագործել այդ հագուստն Էվերեստը բարձրանալու համար: 1940 թվականին Էդի Բաուերն է արտոնագիր ստացել ժամանակակից փետրաբաճկոնի արտադրության համար։ 1952 թվականին ԱՄՆ-ում սկսվել է Snorkel Parka Army փետրաբաճկոնի արտադրությունը։

1964 թվականից նման բաճկոնները հասանելի են դարձել զանգվածային սպառողների համար, և դարձել մոդայիկ: Ներկայումս ժամանակակից բաճկոնների լցոնման համար օգտագործվում են տարբեր նյութեր: Ինչպես նախկինում, լավագույնն են համարվում ջրլող թռչունների փետուրն ու աղվամազը։ Բաճկոնի մակերեսը պատրաստվում է դիմացկուն գործվածքից։ Որոշ բաճկոններ կարող են պաշտպանել մարդուն -85°C չափազանց ցածր ջերմաստիճանից: Նշենք միայն, որ մինչև 2002 թվականը փետրաբաճկոնները համարվել են հիմնականում սպորտային հագուստ: Հետո նորաձևության ցուցադրություններից մեկում Ջոն Գալիանոն առաջարկել է կանացի անսովոր փետրաբաճկոն, որը սկսել են կրել շատերը։

Մեր օրերում առաջարկվում են փետրաբաճկոնների հսկայական թվով տարբեր մոդելներ, որոնք ոչ միայն հարմարավետություն և ջերմություն են հաղորդում, այլ նաև զարդարում են իրենց տերերին։
 
Կ. Խաչիկյան

Գոհար Ավետիսյանը ծովափնյա հանգստից լուսանկարներ է հրապարակել Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել Թուրքական շուկայում տարածվել է կեղծ ոսկու նոր տեսակ Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. երկու երիտասարդ ձերբակալվել է Թբիլիսին Բաքվին ու Երևանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն. Կոբախիձե Գործարկումից ութ րոպե անց SpaceX-ի Starship հրթիռը փորձնական թռիչքի ժամանակ պայթել է Իրանի և Իսրայելի քաղաքացիները Սիրիա մուտք գործելու իրավունք չունեն «Տանը մենակ» ֆիլմի առանձնատունը վաճառվել է 5,5 միլիոն դոլարով ՀՀ կառավարությանը կոչ ենք անում առաջ տանել խոստացված բարեփոխումները․ Freedom House Ռուսերենը շարունակում է մնալ Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության կարևոր տարր․ դեսպան Կոպիրկին «Վենեցիա» ռեստորանի մոտ բախվել են «Tesla»-ն, «Honda»-ն ու «Toyota Vitz»-ըՄխիթար Գալեյանի հոր նկատմամբ կիրառվել է տնային կալանք Էդգար Հովսեփյանը՝ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Վրաստանի հանգստավայրերից մեկում 12 մարդ է մահացել, հետաքննություն է ընթանում Ի՞նչ հարկեր պետք է վճարել 2025 թվականիցԻշխանությունը մարդկանց համոզում էր, որ Արցախի հանձնումը խաղաղություն և կայունություն կբերի ՀՀ-ին Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շուտով կվերանան․ Օրբան Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարության ընթացքում մեղադրանքը կպաշտպանի 6 դատախազ Հայաստանում վարակիչ հիվանդությունը լայն թափ է հավաքելԱռկա է Ալիև-Փաշինյան նոր պայմանավորվածություն․ Տավուշում Ադրբեջանը մխրճվելու է մեր տարածք․ Գառնիկ ԴանիելյանԵրևանում բեռնատարն ընկել է փոսը. կա տուժած Կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցազրույցի ԱՄՆ վիզա տրամադրելու կարգը Բաքվում դատարան են բերվել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները Մահացել է կինոռեժիսոր Դեյվիդ ԼինչըԲաքվում այսօր մեկնարկում է Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատաքննությունը Կարևոր՝ վարորդների համար․ թունելներում աշխատանքներ են կատարվելու700 հազարից ավելի մարդու կյանքը բարդացնում ենԱվանեսյանին կհեռացնեն. ո՞վ կարող է նախարար դառնալ Փաշինյանի հերթական զիջումն ԱդրբեջանինՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա Ռուբեն Վարդանյանի ուղերձը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փետրաբաճկոն Հունվարի 27-ին կարող եք աշխատանքը մեկ ժամ շուտ ավարտել․ իրազեկում «Հայաստանը բացահայտել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության նպատակը»«Հայաստանը կվերցնեն երեք օրում. ի՞նչ ուժ ունի Ալիևի բանակը և արդյո՞ք կարող է սպառնալ Ռուսաստանին» Զգուշացում․ վերջնաժամկետը հունվարի 17-ն էՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Այսօրվա անջատումների մասինՀայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին․ պատմության այս օրը (17 հունվար)Դրանց փոխանակման կամ այլ լուծման վերաբերյալ որևէ քաղաքական որոշում չկա․ Տիգրան Աբրահամյան Երևանում արտակարգ է եղել․ 7 մեքենա է վթարվել․ հոսպիտալացվածներ կանՎահան Բիչախչյանը պաշտոնապես դարձավ «Լեգիա»-ի ֆուտբոլիստ Ռուբլին արժևորվել է Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈղբերգական դեպք՝ «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում. հայտնաբերվել է տղամարդու մարմինԱրցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունը․ «Ժողովուրդ» Նոր նախարարն իր նախկին կոլեգաներին է նշանակում․ «Հրապարակ» «Քովիդի գործով» մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրա․ «Ժողովուրդ» Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ»
Ամենադիտված