Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չափից շատ խաղաց. երբ Ալիևը Փաշինյանի պատճառով ռազմական հարձակում կսկսի Հայաստանի դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանը չափն անցել է, պնդում է Army Times հրատարակությունը գնահատելով, թե երբ է Իլհամ Ալիևը ռազմական հարձակում սկսելու այդ երկրի դեմ, գրում է pronedra.ru–ն։ Նրանց տվյալներով գործողությունը կարող է սկսվել 2025-2026 թվականներին։ Կանխատեսումները հիմնված են այն հավանականության բարձր մակարդակի վրա, որ Բաքուն կընտրի հատուկ գործողություն անցկացնել, քան պաշտոնապես պատերազմ հայտարարել: Այդ գործողության ընթացքում Ադրբեջանը կարող է փորձել վերցնել այն տարածքները, որոնք նա պատմականորեն իրենն է համարում:
Այդ համատեքստում հաղորդվում է, որ Անկարան հանդես է գալիս Ադրբեջանի դաշնակցի դերում։ Կանխատեսվում է նաև, որ վտանգի առաջ կանգնած Հայաստանը կարող է դիմել Ֆրանսիային օգնության համար, սակայն Փարիզը դժվար թե ուղղակիորեն միջամտի։ Վերլուծաբաններն ընդգծում են, որ հաշվի առնելով Հայաստանի հրաժարումը ՀԱՊԿ-ին մասնակցելուց, այդ կազմակերպությունը ևս դժվար թե օգնություն ցուցաբերի հակամարտության սրման դեպքում։ Առանց դաշնակիցների մնացած Հայաստանն արագ կգրավվի ադրբեջանական բանակի կողմից։

Իրավիճակը սրվում է Հայաստանի կողմից ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրմամբ, որը, ըստ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի, պետք է ամրապնդի երկկողմ համագործակցությունը։ Սակայն փաստաթուղթն ինքնին ոչ մի պարտավորություն չի դնում կողմերի վրա։ Այսինքն Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում Հայաստանը կստանա միայն բարոյական աջակցություն, ինչպես եղավ Վրաստանի դեպքում 2008 թվականին:

Փորձագետները ներկա իրավիճակը կանխատեսելի են համարում: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը շարունակում է զենք գնել և հզորացնել իր բանակը, այնուամենայնիվ, ռազմական ներուժով զգալիորեն զիջում է Ադրբեջանին, ինչի մասին վկայում է Global Firepower-ի ուսումնասիրությունը։ Ռազմական հզորությամբ 61-րդ տեղը զբաղեցրած Ադրբեջանն ակնհայտ առավելություն ունի քաղաքական և տնտեսական կայունության, ինչպես նաև Ղարաբաղում հաղթանակից հետո ռազմական պատրաստվածության առումով։

Ավելին, ՀԱՊԿ-ին անդամակցությունն է երկար ժամանակ պաշտպանություն ծառայել Հայաստանի համար։ Սակայն, որոշելով սառեցնել մասնակցությունը կազմակերպությունում, Փաշինյանը փաստացի զրկել է իր երկիրին այդ աջակցությունից։ 

Կարևոր է նշել, որ Ռուսաստանը, հաշվի առնելով իր սեփական հատուկ գործողությունը, կարող է չկարողանալ միջամտել Կովկասում տիրող իրավիճակին: Դա թուլացնում է Հայաստանի դիրքերը և ուժեղացնում Ադրբեջանի վստահությունն իր ծրագրերի իրականացման նկատմամբ։ Ու թեև Ֆրանսիան և արևմտյան մյուս երկրները հակված չեն ակտիվ միջամտության, Բաքուն, ամենայն հավանականությամբ, չի վախենում նրանց սպառնալիքներից իրավիճակը գնահատելով որպես վերջնական հաղթանակի հնարավորություն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Անհայտ կորած համարվող 22 զինծառայողի ընտանիքների 300, 000 դրամ աջակցությունը երկարաձգվեց Մոլդովան չի մասնակցի «Եվրատեսիլ 2025»-ին Չեմպիոնների լիգա․ Մադրիդի «Ռեալ»-ը 5:1 հաշվով հաղթել է «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-ին․ ՊՍԺ-ն 4:2 հաշվով՝ «Մանչեսթեր Սիթի»-ին Կոշի վարչական ղեկավարը՝ ծեծկռտուքի մասին Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը Ապրիլին «սահմանազատելով» պետք է հասնեն Ոսկեպար․ ի՞նչ իրավիճակ է Տավուշում, ո՞ր հատվածներն են հանձնվելու ԱդրբեջանինԲողոքի ակցիա՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի պահանջով Ղազախստանում 19 մեքենա է իրար բախվել․ հոսպիտալացվածներ կանՌոբերտ Հովհաննիսյանը՝ ՀՀ չեմպիոն Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք են առաջադրել Կրասնոդարի դպրոցներից մեկում դանակահարություն իրականացրած դեռահասին ընտանիքի հետ վտարել են Հայաստան Արշակունյաց պողոտայում այրված կրպակը դիտավորությամբ է հրդեհվել՝ գողությունը թաքցնելու համար. կա ձերբակալված Կին ուղևոր է մահացել․ ՌԴՄեր թևը կnտրվեր, որ ընտրեցինք այս կառավարությանը. տնտեսվարողները կառավարության դիմաց են Ալիևը զանգահարել է Էրդողանին Միրզոյանը Մոսկվայից հավատարմության երդում էր տալիս Արևմուտքին ՔՊ-ում հակասությունները խորանում են. Քոչարյան Անդրանիկի հարցը քննարկելու են Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնվել է թակարդում Արայիկ Հարությունյանը՝ ֆեդերացիայի նախագահ. փորձում են յուրացնել ուրիշների աշխատանքը Փաշինյանական իշխանությունը ձեռքերը լվացել է ռազմագերիներիցՓորձագետ. Հայաստանում կա թուրքական գրաքննություն Ձյուն կտեղա Չափից շատ խաղաց. երբ Ալիևը Փաշինյանի պատճառով ռազմական հարձակում կսկսի Հայաստանի դեմ Իտալիայի դեսպանը զգուշացրել է Հայաստանին Քաղաքականացված, շինծու, ապօրինի դատավարություն. «Փաստ»Վարչապետի որոշմամբ Արմեն Գևորգյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 24-ամյա երիտասարդը 6-րդ հարկից վայր է ընկել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՓաշինյանը վճարում է Հայաստանի տարածքներով. «Փաստ»Վերջ. Թրամփի հետ պատերազմում Հայաստանը «սխալ դուռ մտավ» Իշխանությունը փորձելու է դաշտը լցնել կեղծ թեմաներով, որպեսզի սահմանազատման թեման մնա ստվերում․ Տիիգրան Աբրահամյան Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայից դուրս մնացող 12 թիմից 9-ը «Արտյոմի բացակայությունը ոչ մի ձևով չի լրացվում, ուղղակի կյանքի այս փուլում գնում ես հոսանքի ուղղությամբ». Արտյոմ Սաղաթելյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Իշխանաձորի շրջանում. «Փաստ»Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ է ընդունել․ պատմության այս օրը (23 հունվար)Սպանդանոցներին փոխհատուցում կտրամադրվի ֆերմերային տնտեսությունների համար անվճար սպանդի ծառայություն մատուցելու դիմաց. «Փաստ»Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՎթարվել է զինորներ տեղափոխող «KamAZ»-ը․ վիրավորներ կան ԿԲ-ն զգուշացնում էՀայաստանի տնտեսական ներուժի փոշիացումը. «Փաստ»Ուշադրություն․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Մի քանի ասֆալտապատ փողոցը զրո է պատճառած անչափելի, ահռելի վնասների համեմատ. «Փաստ»Մինչև 22։00-ն ջուր չի լինի«Միակ դիվերսիֆիկացիան, որն այսօր կարողանում է անել գործող իշխանությունը, այն է, թե ում միջոցով մեկ օրով ավելի երկարացնի իր աթոռը պահելու հնարավորությունը». «Փաստ»Բազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենՏարադրամի փոխարժեքները թանկացանԱնհաղորդություն, որ ձգտում է մեղսակցության. «Փաստ»Կա՛մ սպանել են, կա՛մ ստիպել են ինքնասպան լինել․ Նարեկ Գրիգորյանի ծնողները չեն հավատում ինքնասպանությանը«Այն, ինչ անում են Հայաստանի իշխանությունները, որևէ կապ չունի հայ ժողովրդի հետ». «Փաստ»«Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին». «Փաստ»Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
Ամենադիտված