ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չափից շատ խաղաց. երբ Ալիևը Փաշինյանի պատճառով ռազմական հարձակում կսկսի Հայաստանի դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանը չափն անցել է, պնդում է Army Times հրատարակությունը գնահատելով, թե երբ է Իլհամ Ալիևը ռազմական հարձակում սկսելու այդ երկրի դեմ, գրում է pronedra.ru–ն։ Նրանց տվյալներով գործողությունը կարող է սկսվել 2025-2026 թվականներին։ Կանխատեսումները հիմնված են այն հավանականության բարձր մակարդակի վրա, որ Բաքուն կընտրի հատուկ գործողություն անցկացնել, քան պաշտոնապես պատերազմ հայտարարել: Այդ գործողության ընթացքում Ադրբեջանը կարող է փորձել վերցնել այն տարածքները, որոնք նա պատմականորեն իրենն է համարում:
Այդ համատեքստում հաղորդվում է, որ Անկարան հանդես է գալիս Ադրբեջանի դաշնակցի դերում։ Կանխատեսվում է նաև, որ վտանգի առաջ կանգնած Հայաստանը կարող է դիմել Ֆրանսիային օգնության համար, սակայն Փարիզը դժվար թե ուղղակիորեն միջամտի։ Վերլուծաբաններն ընդգծում են, որ հաշվի առնելով Հայաստանի հրաժարումը ՀԱՊԿ-ին մասնակցելուց, այդ կազմակերպությունը ևս դժվար թե օգնություն ցուցաբերի հակամարտության սրման դեպքում։ Առանց դաշնակիցների մնացած Հայաստանն արագ կգրավվի ադրբեջանական բանակի կողմից։

Իրավիճակը սրվում է Հայաստանի կողմից ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրմամբ, որը, ըստ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի, պետք է ամրապնդի երկկողմ համագործակցությունը։ Սակայն փաստաթուղթն ինքնին ոչ մի պարտավորություն չի դնում կողմերի վրա։ Այսինքն Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում Հայաստանը կստանա միայն բարոյական աջակցություն, ինչպես եղավ Վրաստանի դեպքում 2008 թվականին:

Փորձագետները ներկա իրավիճակը կանխատեսելի են համարում: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը շարունակում է զենք գնել և հզորացնել իր բանակը, այնուամենայնիվ, ռազմական ներուժով զգալիորեն զիջում է Ադրբեջանին, ինչի մասին վկայում է Global Firepower-ի ուսումնասիրությունը։ Ռազմական հզորությամբ 61-րդ տեղը զբաղեցրած Ադրբեջանն ակնհայտ առավելություն ունի քաղաքական և տնտեսական կայունության, ինչպես նաև Ղարաբաղում հաղթանակից հետո ռազմական պատրաստվածության առումով։

Ավելին, ՀԱՊԿ-ին անդամակցությունն է երկար ժամանակ պաշտպանություն ծառայել Հայաստանի համար։ Սակայն, որոշելով սառեցնել մասնակցությունը կազմակերպությունում, Փաշինյանը փաստացի զրկել է իր երկիրին այդ աջակցությունից։ 

Կարևոր է նշել, որ Ռուսաստանը, հաշվի առնելով իր սեփական հատուկ գործողությունը, կարող է չկարողանալ միջամտել Կովկասում տիրող իրավիճակին: Դա թուլացնում է Հայաստանի դիրքերը և ուժեղացնում Ադրբեջանի վստահությունն իր ծրագրերի իրականացման նկատմամբ։ Ու թեև Ֆրանսիան և արևմտյան մյուս երկրները հակված չեն ակտիվ միջամտության, Բաքուն, ամենայն հավանականությամբ, չի վախենում նրանց սպառնալիքներից իրավիճակը գնահատելով որպես վերջնական հաղթանակի հնարավորություն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular