Թբիլիսիում հաքերները կոտրել են հասարակական տրանսպորտում վճարումների համար սարքերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիում հաքերները կոտրել են հասարակական տրանսպորտում վճարումների համար նախատեսված սարքերը, ինչի պատճառով սարքերից հնչում են աուդիո ձայնագրություններ, այդ թվում՝ Զուրաբ Ժվանիայի ելույթը ԵԽԽՎ նիստում, որտեղ նա հայտարարել էր «Ես վրացի եմ, նշանակում է՝ ես եվրոպացի եմ»: Բացի այդ հնչում է Վրաստանի օրհներգը, եվրոպամետ հանրահավաքների ցուցարարների կարգախոսները՝ «Փա՛ռք Վրաստանին, փա՛ռք Ուկրաինային», գրում է ekhokavkaza.com-ը:
Այս առնչությամբ քաղաքապետարանը հայտնել է, որ կիբերհարձակման պատճառով հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման համակարգը ժամանակավորապես անջատված կլինի։
Նշվել է, որ մինչ տեխնիկական խոտանի վերացումը տրանսպորտն անվճար կսպասարկի ուղևորներին։