ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թբիլիսիում հաքերները կոտրել են հասարակական տրանսպորտում վճարումների համար սարքերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թբիլիսիում հաքերները կոտրել են հասարակական տրանսպորտում վճարումների համար նախատեսված սարքերը, ինչի պատճառով սարքերից հնչում են աուդիո ձայնագրություններ, այդ թվում՝ Զուրաբ Ժվանիայի ելույթը ԵԽԽՎ նիստում, որտեղ նա հայտարարել էր «Ես վրացի եմ, նշանակում է՝ ես եվրոպացի եմ»: Բացի այդ հնչում է Վրաստանի օրհներգը, եվրոպամետ հանրահավաքների ցուցարարների կարգախոսները՝ «Փա՛ռք Վրաստանին, փա՛ռք Ուկրաինային», գրում է ekhokavkaza.com-ը:

Այս առնչությամբ քաղաքապետարանը հայտնել է, որ կիբերհարձակման պատճառով հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման համակարգը ժամանակավորապես անջատված կլինի։

Նշվել է, որ մինչ տեխնիկական խոտանի վերացումը տրանսպորտն անվճար կսպասարկի ուղևորներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular