ՇՀԿ առաքելությունը Բելառուսի ընտրությունները ճանաչել է թափանցիկ և ժողովրդավարական
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) դիտորդական առաքելությունը Բելառուսի նախագահական ընտրությունները ճանաչում է որպես ժողովրդավարական և վստահելի։ Այս մասին հայտարարել է դիտորդական առաքելության ղեկավար, ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեքբաեւը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Առաքելությունը ճանաչում է անցած ընտրությունները որպես թափանցիկ, վստահելի և ժողովրդավարական»,- ասել է Երմեքբաևը մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, նախագահական ընտրությունները համապատասխանել են հանրապետության ընտրական օրենսդրության պահանջներին և երկրի միջազգային պարտավորություններին։
«Առաքելությունը չի արձանագրել ազգային օրենսդրության որևէ խախտում, որը կասկածի տակ կդնի ընտրությունների օրինականությունը և որը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա», հավելել է ՇՀԿ գլխավոր քարտուղարը