Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանության օրոք մեր արտաքին պարտքը ավելացել է 1,9 միլիարդ դոլարով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1or.am  կայքը Հայաստանի տնտեսական նոր հնարավորություններ, եվրոբոնդերի թողարկման ռիսկերի մասին զրուցել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

—Պարոն Ավետիսյան, մարտից ուժի մեջ է մտնում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այդ համաձայնագիրը ինչ հնարավորություններ կարող է տալ տնտեսական խնդիրների հաղթահարման համար։

— Նման իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանի տնտեսությունը դժվար է ասել, թե իրականում ինչ հնարավորություններ կստեղծվեն։ Իհարկե փաստաթուղթը որոշակի արտոնյալ ռեժիմներ նախատեսում է  նաև տնտեսական  փոխգործակցության տեսակետից, բայց իրականում դա ավելի շատ քաղաքական փաստաթուղթ է և քաղաքական համակարգին է վերաբերում՝ մարդու իրավունքների պաշտպանության  և մի շարք այլ բնագավառների։ Բայց պետք է նաև մենք կարողանանք ճիշտ գործադրել այդ հնարավորությունները, որ կարողանանք ստանալ որոշակի բարձր մակարդակ ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերություններում։ Եվ նաև սա կարող է որոշ չափով նպաստել ներդրումների ներգրավմանը ԵՄ անդամ երկրների տարածքից։ Բայց այս բոլորը միայն ենթադրություններ են, ցավոք փաստը այն է նաև, որ մենք, օրինակ, մեկ այլ միության ՝ԵԱՏՄ անդամ դարձանք  և փաստացի այդպես էլ չենք կարողանում օգտվել այդ հնարավորություններից, որ այդ տնտեսական միությունը տալիս է անդամ երկրներին։ Ինչ կունենանք՝ դժվար է ասել և սա նաև չի կարող այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելը միանգամից կամ կարճ ժամկետում հաջողություններ գրանցել։ Սրանք ավելի շատ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում պետք է դիտարկվեն։

—Այդ համաձայնագիրը ինչ հնարավորություն կտա սոցիալ-տնտեսական հարցերի լուծման համար:

— Ընդհանուր առմամբ այդ համաձայնագիրը վերաբերում է ԵՄ անդամ երկրների հետ որոշակի փոխգործակցությանը և համագործակցությանը նաև հումանիտար ոլորտում, մշակութային ոլորտում։ Այսինքն, ընդհանուր առմամբ հնարավորություններ կան, բայց այդ փաստաթուղթը պարտավորեցնող չի և չունի հստակ ժամանակացույց՝ ծրագրային ինչ-որ փոխգործակցության։ Սրանք ընդհանուր կանոններ են, որոնք վերաբերում են երկրներին և Հայաստանի Հանրապետությունը ավելի շատ ստանձնել է պարտավորություն, որ իր օրենսդրությունը համապատասխանի ԵՄ չափանիշներին։ Եվ այս իմաստով, այո, կան նաև սոցիալական որոշ դրույթներ, օրինակ աշխատողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ կամ սոցիալական ընդհանուր կարգավորումների վերաբերյալ, սոցիալական իրավունքների պաշտպանության վերաբերյալ որոշակի կանոնակարգումներ։ Եվ, թե ինչ արագությամբ մենք դա կունենանք և կյանքի կկոչենք, որովհետև մի բան է օրենքները փոխելը, մեկ այլ բան է իրականությունը։ Այսինքն, այսօր էլ եթե վերցնենք մեր գործող օրենքները, նվազագույն չափանիշների մեջ, իր մեջ պարունակում է և սոցիալական խնդիրների լուծման և աշխատողների իրավունքների պաշտպանության՝ ի վերջո մենք 2004 թվականից սկսած վավերացրել ենք նաև Եվրոպական վերանայված սոցիալական պարտիան, այսինքն եվրոպական այդ սկզբունքները որդեգրել ենք։ Այսինքն, իրավական կարգավորումները և նմանատիպ միջազգային փաստաթղթերը ինքնին կարևոր են երկրի՝ աշխարհին ինտեգրման տեսանկյունից, երկրի վարկանիշի բարձրացման առումով, բայց իրավիճակը, թե այդ փաստաթղթերը ինչպիսի ազդեցություն կունենան կոնկրետ իրավիճակում, կոնկրետ տնտեսության վրա, սոցիալական ոլորտի վրա առավելապես կախված է, թե ինչ արդյունավետությամբ և հետևողականությամբ կյանքի կկոչվեն այդ փաստաթղթում ամրագրված դրույթները մեր երկրում։

—Կառավարությունն իրականացրել է 750 միլիոն դոլարի եվրոբոնդերի թողարկում։ Տնտեսության համար ո՞րն է եվրոբոնդերի թողարկման ռիսկը։

—Արտաքին պարտքն է ավելացել և շարունակում է ավելանալ։ 750 միլիոն դոլարը քիչ չի, երբ  համեմատում ենք նաև վերջին շրջանը։ Այսինքն, նախորդ երեք տարիներին այս իշխանության օրոք մեր արտաքին պարտքը ավելացել է շուրջ 1,9 միլիարդ դոլարով և կարող եմ ասել, որ արտաքին պարտքը և ՀՆԱ-ի հարաբերակցությունը դառնում է կրիտիկական։ Այսինքն, մենք արտաքին պարտքը շուրջ 6 միլիարդ դոլարով՝ մի փոքր էլ ավել, մենք արտաքին պարտք ունենք և եթե դրան գումարենք նաև այսօրվա իշխանության վարքագիծը, ովքեր որդեգրել են անընդհատ պարտքի ներգրավման քաղաքականություն, սա նշանակում է, որ շատ մոտ ապագայում մենք կմոտենանք մեր պարտքային ճգնաժամի շեմին։ Այսինքն, եթե անընդհատ ներքին և արտաքին պարտք վերցնում, բայց երկրի ՀՆԱ-ն չի ավելանում այլ նվազում է, դրա հետ մեկտեղ նաև նվազում է երկրի պետական բյուջեն, ինչի հետևանքով չենք կարողանա վճարել նաև արտաքին պարտքը՝ տոկոսները և մայր գումարները, այսինքն չենք կարողանում սպասարկել արտաքին պարտքը, ապա հայտվելու ենք ճգնաժամի մեջ իր բոլոր հետևանքներով։ Այսինքն, արդեն այդ գործով կսկսեն զբաղվել տարբեր կառույցներ, որոնք զբաղվում են արտաքին պարտքի խնդրով, ավելի կխստացվի արտաքին պարտքի ներգրավման պահանջները երկրի նկատմամբ և ի վերջո երկրի վարկանիշը անկում կապրի նաև ներդրումային միջավայրի տեսքով։ Սրանք այն ռիսկերն են, որոնք կան, որովհետև այդ ռիսկերը վերջին տարիներին ավելացել են: Շատ կարևոր է, թե այդ արտաքին պարտքը ինչի համար է վերցվում։ Եթե այդ արտաքին պարտքը վերցնում են նրա համար, որ այս ապաշնորհ կառավարությունը չի կարողանում ներքին ռեսուրսներով երկրի ներքին տնտեսական համակարգով ապահովել նվազագույն սոցիալական ծախսերը՝ վճարել աշխատավարձ, թոշակ, նպաստ և անընդհատ ընթացիկ ծախսերի համար վերցնում է ներքին կամ արտաքին պարտք, ապա դա շատ մտահոգիչ է։ Արտաքին պարտքը շատ ավելի արդյունավետ կլինի, եթե օգտագործվի և կիրառվի ենթակառուցվածքների զարգացման վրա, պետական ներդրումների ուղղությամբ և երկարաժամկետ արդյունք ապահովող ծրագրերի վրա։ Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք մեր ապագա զարգացման հնարավորությունից վերցնում ենք միջոցներ և կրճատում ենք այդ հնարավորությունը, որ այսօրվա ընթացիք խնդիրները լուծենք։ Այդ 750 միլիոն դրամի արտաքին պարտքը, որ վերցնում ենք դա վերցված է տասը տարով և ապագա տաս տարիների ընթացքում, մեր բոլորիս հարկերից, մեր պետության զարգացման ռեսուրսից հանելու ենք և վճարենք մեր արտաքին պարտքը, և կրճատվում է նաև ապագա զարգացման հնարավորությունները։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխին
Ամենադիտված