ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու իրավական վակուումի հարցը կլուծվի օրենսդրական փոփոխությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համայնքի ղեկավարի կամ ավագանու մանդատների լիազորությունների դադարեցման դեպքում առաջացող իրավական վակուումը դարձել է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հիմք։ Այս մասին ասաց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն՝ անդրադառնալով Գյումրիում ստեղծված իրավիճակին։ 

«Այդ իրավական վակուումը պետք է շատ արագ համալրվի և դրան է ուղղված այս նախագիծը։ Նախագիծը վերաբերվում է հետևյալ իրավիճակին, երբ արդեն իսկ ավագանին ցրված է կամ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են և այդ վաղաժամկետ դադարեցման պահին չկա որևիցե անձ, ով լեգիտիմ եղանակով օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է հանդիսանալ կամ դիտարկվել որպես համայնքի ղեկավար կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նախագիծը նախատեսում է, որ համայնքի ղեկավարի կամ ավագանու լիազորությունների դադարեցման դեպքում, եթե չկա օրենսդրությամբ լիազորված անձ, ով կարող է ստանձնել ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթները, ապա ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի համապատասխան մարմինը․գյուղական համայնքների դեպքում՝ մարզպետը, այլ համայնքների դեպքում՝ վարչապետը»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Նրա խոսքով՝ լուծումը ժամանակավոր է, որը կտևի մինչև նոր ավագանու ձևավորումը։ 

«Պաշտոնակատարը կունենա լիազորություն իրականացնել համայնքի ղեկավարի գործառույթները, մասնավորապես՝ կազմակերպել ընտրական գործընթացը և ապահովել համայնքի բնականոն գործունեությունը»,-ընդգծեց Վարդանյանը։

Նա հավելեց, որ նախագիծը նախատեսվում է քննարկել արտահերթ նիստի ընթացքում՝ ապահովելու արագ լուծում Գյումրիում և նմանատիպ այլ համայնքներում առկա իրավիճակներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular