ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.  Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ, դատախազի նախկին տեղակալ Արթուր Պողոսյանը, որը 4 օր առաջ է ստանձնել պաշտոնը, ձեռնամուխ է եղել Նիկոլ Փաշինյանի հանձնարարականների կատարմանը: Երեկ նա աշխատանքային խորհրդակցություն է արել եւ հիմնականում ծանրացել է քրեական վարույթների «ձգձգումների պատճառների» վրա, հանձնարարել է՝ բոլոր միջոցները ձեռնարկել` վարույթներն արագացնելու համար, եւ «լուծել դրանց ընթացքը հստակ եւ ողջամիտ ժամկետներում»։

Անգամ անդրադարձել է փորձագիտական եզրակացությունների ձգձգմանը։ Պարզ է, որ փորձում է չեզոքացնել իր` SMS ստանալու հավանականությունը, քանի որ վստահ է` Նիկոլ Փաշինյանին «արագություն» է պետք, որ ինչքան հնարավոր է՝ շատ մարդ եւ հնարավորինս արագ հայտնվեն բանտերում: Բայց պետք է հիասթափեցնենք պարոն Պողոսյանին` չեք կարող գուշակել, թե ինչը կվրդովվեցնի Փաշինյանին, եւ ինչ նոր հրահանգ կտա նա: Օրինակ, կհանձնարարի սատանաներին բռնել, իսկ երբ չբռնեք, SMS կուղարկի:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular