Քննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ, դատախազի նախկին տեղակալ Արթուր Պողոսյանը, որը 4 օր առաջ է ստանձնել պաշտոնը, ձեռնամուխ է եղել Նիկոլ Փաշինյանի հանձնարարականների կատարմանը: Երեկ նա աշխատանքային խորհրդակցություն է արել եւ հիմնականում ծանրացել է քրեական վարույթների «ձգձգումների պատճառների» վրա, հանձնարարել է՝ բոլոր միջոցները ձեռնարկել` վարույթներն արագացնելու համար, եւ «լուծել դրանց ընթացքը հստակ եւ ողջամիտ ժամկետներում»։
Անգամ անդրադարձել է փորձագիտական եզրակացությունների ձգձգմանը։ Պարզ է, որ փորձում է չեզոքացնել իր` SMS ստանալու հավանականությունը, քանի որ վստահ է` Նիկոլ Փաշինյանին «արագություն» է պետք, որ ինչքան հնարավոր է՝ շատ մարդ եւ հնարավորինս արագ հայտնվեն բանտերում: Բայց պետք է հիասթափեցնենք պարոն Պողոսյանին` չեք կարող գուշակել, թե ինչը կվրդովվեցնի Փաշինյանին, եւ ինչ նոր հրահանգ կտա նա: Օրինակ, կհանձնարարի սատանաներին բռնել, իսկ երբ չբռնեք, SMS կուղարկի:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում