ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթակա՞ն, թե՞ արտահերթ․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ Չնայած խորհրդարանի հերթական ընտրություններին դեռ տարիուկես կա, բայց ընդդիմադիրներից ոմանք վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը գարնանն արտահերթ ընտրությունների է գնալու` դատելով նրա ակտիվ փիառ քայլերից: Ուստի ընտրություններին մասնակցության ձեւաչափեր են արդեն քննարկում, որ անակնկալի չգան, երբ Փաշինյանը հայտարարի այդ մասին։ Ամենաինտրիգայինը, իհարկե, նախկին նախագահների մասնակցության հարցն է: Տեղեկություններ կան, որ նախկին 3 նախագահներն էլ իրենց դեմքով չեն մասնակցելու: Հաջորդ ինտրիգը վերաբերում է այսօր խորհրդարանում ամենամեծ ֆրակցիան ունեցող ՀՅԴ-ին: Լուրեր են շրջանառվում, որ Դաշնակցությունը մտադիր է ընտրություններին միայնակ մասնակցել` առանց քոչարյանականների հետ համագործակցելու։

2021 թվականի ընտրություններին, հիշեցնենք, «Հայաստան» դաշինքի մաս կազմեց 3 ուժ` Ռոբերտ Քոչարյանի անկուսակցական թիմակիցները, ՀՅԴ-ն եւ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստանը»: ՀՅԴ-ն, որպես ամենահին ու կազմակերպված կառույց, կարծում է, որ ունակ է իր ուժերով հաղթահարել ԱԺ մտնելու անցողիկ շեմը: Քոչարյանական թեւն իր հերթին վստահ է, որ ՀՀ երկրորդ նախագահի չափ հեղինակություն ոչ ոք չունի, եւ դաշինքի լոկոմոտիվն իրենք են եղել, ու ՀՅԴ-ն այդ համագործակցությունից միայն շահել է: Մեր փորձերը` լսել «Հայաստան» դաշինքի անդամների մեկնաբանությունները, անհաջողության մատնվեցին․ նրանք համառորեն հրաժարվում են խոսել այս թեմայով: Իսկ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, լսելով մեր հարցը՝ հաջորդ ընտրություններին միայնա՞կ են մասնակցելու, ասաց. «Ընտրությունների մասին ընդհանրապես որեւէ մեկնաբանություն չունեմ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 10․ 12․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular