ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի տարածքով անցնող Զանգեզուրի միջանցքը «բացելու» մտադրության մասին։ Դա Բաքվին թույլ կտա ուղիղ ցամաքային հաղորդակցություն հաստատել Թուրքիայի հետ։ «Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Զանգեզուրի միջանցքը պետք է և բաց կլինի, և ինչքան շուտ դա հասկանան, այնքան լավ»,- ասել է Ալիևը։

Նման հայտարարությունները, որոնք այսօր ադրբեջանական կողմից ավելի վճռական են հնչում, զոնդավորման բնույթ են կրում, իրականում հիմա բոլորը սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը, svpressa.ru-ի հետ զրույցում պարզաբանել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։ Նրա խոսքով, Բաքվի և թուրքական լրատվամիջոցները լի են տարբեր կանխատեսումներով։ Ադրբեջանցիները պնդում են, որ Թրամփը Թուրքիայի նախագահին անվանելով իր ընկերը վարելու է ադրբեջանամետ քաղաքականություն, իսկ հայերը հակառակին են հավատում։

«Հետո Զանգեզուրի միջանցքը կբացե՞ք։ Ինչպե՞ս եք դա անելու: Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները խափանվել են: Բոլորը սպասում են վճռական քայլին։ Ավելին, ամեն ինչ ընթանում է մերձավորարևելյան իրադարձությունների համատեքստում։ Ալիևն արդեն սկսել է մեկնաբանել սիրիական ու իրանական գործոնները: Նա սկսում է զգալ, որ ցունամի է մոտենում և փորձում է որոշել իր տարբերակները։ Եվ շուտով, թերևս, Հայաստանի հետ նրա հարաբերությունները սկսեն շատ մասնավոր բնույթ կրել և դրանք մեծ ուշադրություն չեն գրավի։ Ուստի նրա խոսքերին պետք է վերաբերվել հանգիստ, նույնիսկ հեգնանքով, և չշտապել եզրակացություններ անել»,- պարզաբանել է հրատարակության զրուցակիցը։

Ալիևը նաև կոչ է արել Ֆրանսիային դադարեցնել զենքի մատակարարումը Հայաստանին դա համարելով տարածաշրջանում սպառնալիքի աղբյուր և վերադարձնել արդեն մատակարարված զենքը։ Նա դա անվանել է Բաքվի «նախապայման»: Svpressa.ru-ի այն հարցին, թե արդյո՞ք Փարիզը Երևանի իսկական դաշնակիցն է, Տարասովը պատասխանել է, որ այո, այնուամենայնիվ, եթե իրական գործողություններ լինեն, ապա Ֆրանսիան հեռուն չի գնա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular